Տնտեսական

12.12.2014 15:06


Տնտեսագետ. «ԿԲ իրականացվող աճուրդներն արդյունավետ չեն»

Տնտեսագետ. «ԿԲ իրականացվող աճուրդներն արդյունավետ չեն»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ամեն օր իրականացվող աճուրդներն արդյունավետ չեն. «Կան հետազոտություններ, որոնք ցույց են, որ ինտերվենցիաները արդյունավետ են ազդում նման իրավիճակներում. որպես օրինակ՝ կարող եմ Ավստրալիան բերել։ Բայց կան ուսումնասիրություններ, որոնք ասում են, որ արդյունավետ չէ, բերեք՝ ազատականացնենք շուկան: Հարցն այն է, թե ինչ անել նման իրավիճակում: Ես կողմ եմ ամենօրյա ռեժիմով այս ինտերվենցիաներին, քանի որ եթե հաշվի առնենք ամանորյա թոհուբոհը, անորոշությունը շատ մեծ էր լինելու հասարակության շրջանում: Հիմա ԿԲ-ն որոշակիորեն մեղմում է դրանք», – ասել է նա։

Մանուկյանն, այնուհանդերձ, հավելել է, որ եթե ԿԲ-ն չկիրառեր այդ գործիքը, դրամն ավելի մեծ ծավալով կարժեզրկվեր. «Դեկտեմբերի 20-ից մենք հաստատապես կունենանք կանգառ ինչ-որ մի կետում, դրանից հետո որոշակի՝ մի քանի դրամի իջեցում կլինի», – նշել է տնտեսագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը