Լրահոս

12.12.2014 14:22


Է. Նալբանդյան. «Համագործակցություն զարգացնելը հնարավոր է միայն այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան»

Է. Նալբանդյան. «Համագործակցություն զարգացնելը հնարավոր է միայն այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան»

Այսօր Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ՀՀ դիվանագիտությունը կողմնորոշված է դեպի համագործակցության զարգացմանը բոլոր երկրների հետ։ Սակայն նա նշել է նաև, որ համագործակցություն զարգացնելը հնարավոր է միայն այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան. այս հայտարարությունը նա արել է Թուրքիայի արտգործնախարարի կոչի կապակցությամբ։ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ներգրավման հնարավորության մասին, սակայն մի շարք պայմաններով:

«Հնարավո՞ր է արդյոք համագործակցել մի կողմի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, փակ է պահում Հայաստանի հետ սահմանները, Ցեղասպանության ագրեսիվ ժխտման քաղաքականություն է վարում եւ, ընդհանրապես, բավականին թշնամաբար է արտահայվում Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերին»,–հացադրել է Նալբանդյանը։

«Երբ Թուրքիան պատրաստ կլինի առերեսվել սեփական պատմության հետ, կիրականացնի ստանձնած պարտավորությունները, այդժամ կարելի է քննարկել այդ հարցը: Թուրքերը պետք է լսեն ոչ միայն սեփական, այլ նաև միջազգային հանրության կողմից հնչեցված հայտարարությունները: Իսկ այն ասում է՝ գնդակը թուրքական կողմում է: Երբ Թուրքիան կպատասխանի Հայաստանի մեկնած ձեռքին, այդժամ հնարավոր կլինի զարգացնել համագործակցությունը», – նշել է ՀՀ արտգործնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը