Մարդու իրավունքների պաշտպանությունը և մեր պաշտպանվածությունը
Օրացույցի վրա կան շատ օրեր, որոնք հիշարժան են, տոնական են: Ամանորի օրը և Սուրբ Ծննդյան օրերը նշում են Աշխարհի շատ երկրներում: Կան նաև միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված և ընդունված օրեր՝ Կանանց միջազգային օր, Աշխատանքի օր, Երեխաների պաշտպանության միջազգային օր, Արժանապատիվ աշխատանքի օր, Մարդու իրավունքների պաշտպանության օր և այլն:
Դեկտեմբերի 10-ին մոլորակի առաջադեմ մարդկության հետ միասին Հայաստանի ազգաբնակչության տարբեր շերտեր մասնակցեցին Ազատության հրապարակում քաղաքական եռյակի կողմից կազմակերպված հավաքին և երթին:
Հավաքը և երթը վկայում էին, որ ժողովուրդը ունի տարիներ շարունակ չլուծված խնդիրներ, որոնք Մարդու իրավունքների պաշտպանության օրը արժե մեկ անգամ ևս բարձրաձայնել: Բնականաբար, նման հավաքներին և երթերին իշխանությունը չի կարող մասնակցել իր էլիտայով: Նրանք հոգսից և դժվարություններից ազատված զբոսնում են… այլ երկրների տեսարժան վայրերում, լուսանկարվում են, որ զակավները և թոռները իմանան՝ ինչ պապա ու պապ ունեն:
Ի դեպ, տարիների ավանդույթ է, երբ իշխանությունները նույնիսկ ուղերձ չեն հղում մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվան և հոկտեմբերի 7-ին՝ Արժանապատիվ աշխատանքի օրվան նվիրված:
Անդրադառնալով դեկտեմբերի 10-ի երթին՝ արժե նշել, որ հնչեցված ելույթներից հետո իշխանությունը չէր կարող բոլոր սոցիալական խնդիրենրը մեկ օրում լուծել և ասել. «Ժողովո՛ւրդ ջան, դուք էլ խնդիր չունեք»:
Բնականաբար, իշխանություններին միայն մնում է ժողովրդի անունից անմխիթար վիճակը բարձրաձայնողներին հերթագրել և հերթով ծեծի ենթարկել:
Ահա սա է մեր ժողովրդավարության իրական պատկերը, որում ապրում են չարքաշ մարդիկ և էլիտա կոչվողները:
Սա արդեն ծուռ հայելիների թագավորություն է, իսկ մենք ապրում ենք ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետությունում:

Գառնիկ Վաղարշակյան