Երևանում դանակահարել են ոստիկանության զորքերի աշխատակցին
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող Մ.Խարախանյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։ 2014թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած վնասվածքով շտապօգնության թիվ 71 բրիգադով «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Մ.Խարախանյանը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով , կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցներ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Երևանում դանակահարել են ոստիկանության զորքերի աշխատակցին
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող Մ.Խարախանյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
2014թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած վնասվածքով շտապօգնության թիվ 71 բրիգադով «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Մ.Խարախանյանը։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով , կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցներ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին