Կարծիք

12.12.2014 13:09


Վազգեն Պետրոսյան. Վահրամ Բաղդասարյանը պարտավոր է պահանջել Լևոն Երանոսյանի հրաժարականը

Վազգեն Պետրոսյան.  Վահրամ Բաղդասարյանը պարտավոր է պահանջել Լևոն Երանոսյանի հրաժարականը

Վերջերս ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ էր արել ընդդիմությանը խոսելուց առաջ մտածել, քանզի Հայաստանի թշնամի Ադրբեջանը հետևում է բոլոր այն իրադարձություններին, որոնք մեր երկրում են տեղի ունենում:
Այն բանից հետո, երբ ազատամարտիկների վրա հարձակումներ տեղի ունեցան, ոստիկանության 2-րդ մարդը հանդիսացող Լևոն Երանոսյանն ասաց.
«Ես կաշկանդվելու բան չունեմ. այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցէ մի բան ուզենա ասելու՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:
Այս արտահայտությունը էքստազի մեջ է գցել ազերիներին: Սրանց լրատվամիջոցները երջանիկ-երջանիկ գրում են, թե «Ղարաբաղի համար պայքարող մարդիկ, փաստորեն, դեռ լավ են պրծել, քանզի իրենց ուղղակի ծեծել են, ականջները չեն կտրել»։
Հիմա Վահրամ Բաղդասարյանը կա՛մ ինքը պիտի հրաժարվի իր պատգամավորական մանդատից, կա՛մ պիտի Երանոսյանի հրաժարականը պահանջի, քանզի նա արել է այն, ինչ Վահրամը կոչ էր անում չանել ընդդիմությանը՝ իր հայտարարությամբ «երջանկացրել» է ազերիներին: Եթե Վահրամ Բաղդասարյանն այս երկու տարբերակներից ոչ մեկը չընտրի, ապա իր խոսքն այսուհետ զրոյական արժեք կունենա, ու նա, որպես քաղաքական գործիչ, ուղղակի կսպառվի:

Վազգեն Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը