Լրահոս

12.12.2014 12:33


ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի դիվերսանտների հետ

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի դիվերսանտների հետ

Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Քարվաճառում դիվերսիոն գործողություն իրականացրած ադրբեջանցիների հետ:

ԱրմԻնֆո-ի զրույցում ԿԽՄԿ Երևանի պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ սա արդեն թվով 7-րդ հանդիպումն է: Նրա խոսքով, հանդիպման ընթացքում եղել է նամակներ փոխանակելու հնարավորություն: Դիվերսանտներին նամակներ են հանձնվել ընտանիքներից, իսկ դիվերսանտներն իրենց հերթին նամակներ են գրել տուն:

Այս խորագրի վերջին նյութերը