Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ
–Ի՞նչ նպատակ են հետապնդում վերջին օրերին ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումները։
–Համարում եմ, որ այս օղակները պատահական չէին։ Սրանք մի շղթայի օղակներն են, և սա ես գնահատում եմ որպես պետական ահաբեկչություն։ Սա արդեն կոնկրետ պետական ահաբեկչության դրսևորում է, իսկ պետական ահաբեկչության հեղինակն, անկասկած, կարող է լինել միայն այն մարդը, ով պետության գլուխ է կանգնած։ Այսինքն, ես համարում եմ, որ սրա ամբողջ պատասխանատվությունը, ավելին՝ պատվիրատուն, Սերժ Սարգսյանն է։ Կատարողն էլ, դատելով Լյովա Երանոսյանի հայտարարությունից, ոստիկանությունն է։
–Այս հարձակումների նպատակը ո՞րն է։
–Նպատակները կարող են լինել բազմաթիվ։ Օրինակ՝ կարելի է ենթադրել, որ իշխանությունն անպայման ուզում է ահաբեկել ժողովրդին՝ ցույց տալով, որ ժողովրդի կողմից շատ հարգված մարդիկ կարող են ենթարկվել հարձակման հենց պետությա՛ն կողմից, հետևաբար քաղաքացիներն էլ պետք է իրենց համար հետություններն անեն։ Նաև ենթադրում եմ, որ այս պահն ընտրվեց, որովհետև այս տարվա ակտիվ շրջանը կարծես թե ավարտվեց։ Ակտիվ շրջանում նման գործողություններ անելը բավականին վտանգավոր էր, քանի որ կարող էր բերել հասարակական մոբիլիզացիայի։ Երևի թե Սերժ Սարգսյանը համարեց, որ հիմա լավագույն պահն է՝ անցնելու հակագրոհի։ Իր մեթոդներն են սրանք։
–Դուք էլ հիշատակեցիք ՀՀոստիկանությանզորքերիհրամանատար, փոխոստիկանապետԼևոնԵրանոսյանին, ով հայտարարել է. «Եսկաշկանդվելուբանչունեմ. այսերկրումովլինի, իմներկայությամբհանրապետությաննախագահիհասցեինորևիցեմիբանուզենաասելու՝ եսականջներըկկտրեմշանթուլիպես»։–Փաստորեն, գործ ունենք մի փաստի հետ, երբ ուժային կառույցի պաշտոնյան խոսում է «սամասուդի» մասին։
–Կարծում եմ, որ Լյովա Երանոսյանին ընտրելը պատահական չի եղել։ Սրանով Սերժ Սարգսյանը երկու խնդիր է ուզում լուծել. նախ՝ մարտի 1–ի սպառնալիքի նշաններ ցույց տալ, որ ներքին զորքերի հրամանատարն այսպիսի հայտարարություն է անում, և երկրորդ (որն ավելի շատ է բնորոշ Սերժ Սարգսյանին)՝ Երանոսյանին սրանով դարձնում է մահապարտ։ Այսինքն, առաջիկա քաղաքական զարգացումներից առաջ Սերժ Սարգսյանը ստիպում է Երանոսյանին կարատարել գործողություններ, որոնցից վերջինը պետք է հասկանա՝ իշխանափոխության դեպքում ինքը ենթարկվելու է խիստ պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևաբար, Երանոսյանը դառնում է Սերժ Սարգսյանի մահապարտը՝ ամենանվիրյալ մարդը, ով հիմա կյանքի գնով պետք է պաշտպանի Սերժ Սարգսյանին առաջիկա զարգացումների համատեքստում։ Սարգսյանը կարող է էլի այսպիսի մահապարտների «մեյդան» բերել, բայց համոզված եմ նաև (այսքան տարիների ընթացքում հասկանալով Սերժ Սարգսյանի բնույթը), որ նա սովորական թղթախաղային «բլեֆի» է դիմում։ Նա հրաշալի գիտի, որ մարտի մեկն այլևս բացառվում է. ոչ մի ռեսուրս ինքը չունի դա անելու։ Երկրորդ՝ այսօր Հայաստանում ձևավորվել է քաղաքական մի ուժ՝ հանձին «եռյակի», որի շուրջ հասարակությունը համախմբվել է։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ հասարակական այսպիսի աջակցության, շատ հավանական մեծ մոբիլիզացիայի պարագայում, տնտեսական այս ճգնաժամի, իշխանության ներսում քայքայման գործընթացների պայմաններում ինքն ուղղակի դատապարտված է պարտության։ Ի դեպ, այս հարձակումները նաև ներքին թիմին էլ են ուղղված՝ ցույց տալու, թե ինչքան «դուխով» է ինքը։ Չնայած, պատի հետևից է մարդկանց ծեծում, բայց «դուխով» է երևի՝ իրենց «պանյատներով»։ Եվ հիմա Սերժ Սարգսյանը մի բլեֆի է դիմում այս ահաբեկչական գործողություններով՝ այն հույսով, որ այդ «բլեֆը» կաշխատի։ Բայց այդ «բլեֆը» չի՛ աշխատելու, որովհետև սկսված համաժողովրդական գործընթացն այնպիսին է, որ այն կանգնեցնել ուղղակի հնարավոր չէ։
–Կարծում եք՝ բռնության այս դեպքերը շարունակություն կունենա՞ն։
–Ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի և հասարակության հակազդեցությունից։ Եթե նրանք ամբողջ ուժով հակազդեն այս գործողություններին, իհարկե, սա որևէ շարունակություն չի ունենա։ Եթե Սերժ Սարգսյանը զգաց, որ իր «տրյուկը» աշխատում է, ապա, ինչո՞ւ չէ, նա պետք է փորձի դա շարունակի կիրառել։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ «եռյակը» շատ համարժեք գնահատի իրավիճակը, և շատ արագ կայացնի որոշումներ, որոնք կկանխեն հետագա նմանօրինակ ցանկացած զարգացում։
Սամվել Աբրահամյան. «Պատվիրատուն Սերժ Սարգսյանն է»
Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ
–Ի՞նչ նպատակ են հետապնդում վերջին օրերին ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումները։
–Համարում եմ, որ այս օղակները պատահական չէին։ Սրանք մի շղթայի օղակներն են, և սա ես գնահատում եմ որպես պետական ահաբեկչություն։ Սա արդեն կոնկրետ պետական ահաբեկչության դրսևորում է, իսկ պետական ահաբեկչության հեղինակն, անկասկած, կարող է լինել միայն այն մարդը, ով պետության գլուխ է կանգնած։ Այսինքն, ես համարում եմ, որ սրա ամբողջ պատասխանատվությունը, ավելին՝ պատվիրատուն, Սերժ Սարգսյանն է։ Կատարողն էլ, դատելով Լյովա Երանոսյանի հայտարարությունից, ոստիկանությունն է։
–Այս հարձակումների նպատակը ո՞րն է։
–Նպատակները կարող են լինել բազմաթիվ։ Օրինակ՝ կարելի է ենթադրել, որ իշխանությունն անպայման ուզում է ահաբեկել ժողովրդին՝ ցույց տալով, որ ժողովրդի կողմից շատ հարգված մարդիկ կարող են ենթարկվել հարձակման հենց պետությա՛ն կողմից, հետևաբար քաղաքացիներն էլ պետք է իրենց համար հետություններն անեն։ Նաև ենթադրում եմ, որ այս պահն ընտրվեց, որովհետև այս տարվա ակտիվ շրջանը կարծես թե ավարտվեց։ Ակտիվ շրջանում նման գործողություններ անելը բավականին վտանգավոր էր, քանի որ կարող էր բերել հասարակական մոբիլիզացիայի։ Երևի թե Սերժ Սարգսյանը համարեց, որ հիմա լավագույն պահն է՝ անցնելու հակագրոհի։ Իր մեթոդներն են սրանք։
–Դուք էլ հիշատակեցիք ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ով հայտարարել է. «Ես կաշկանդվելու բան չունեմ. այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։–Փաստորեն, գործ ունենք մի փաստի հետ, երբ ուժային կառույցի պաշտոնյան խոսում է «սամասուդի» մասին։
–Կարծում եմ, որ Լյովա Երանոսյանին ընտրելը պատահական չի եղել։ Սրանով Սերժ Սարգսյանը երկու խնդիր է ուզում լուծել. նախ՝ մարտի 1–ի սպառնալիքի նշաններ ցույց տալ, որ ներքին զորքերի հրամանատարն այսպիսի հայտարարություն է անում, և երկրորդ (որն ավելի շատ է բնորոշ Սերժ Սարգսյանին)՝ Երանոսյանին սրանով դարձնում է մահապարտ։ Այսինքն, առաջիկա քաղաքական զարգացումներից առաջ Սերժ Սարգսյանը ստիպում է Երանոսյանին կարատարել գործողություններ, որոնցից վերջինը պետք է հասկանա՝ իշխանափոխության դեպքում ինքը ենթարկվելու է խիստ պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևաբար, Երանոսյանը դառնում է Սերժ Սարգսյանի մահապարտը՝ ամենանվիրյալ մարդը, ով հիմա կյանքի գնով պետք է պաշտպանի Սերժ Սարգսյանին առաջիկա զարգացումների համատեքստում։ Սարգսյանը կարող է էլի այսպիսի մահապարտների «մեյդան» բերել, բայց համոզված եմ նաև (այսքան տարիների ընթացքում հասկանալով Սերժ Սարգսյանի բնույթը), որ նա սովորական թղթախաղային «բլեֆի» է դիմում։ Նա հրաշալի գիտի, որ մարտի մեկն այլևս բացառվում է. ոչ մի ռեսուրս ինքը չունի դա անելու։ Երկրորդ՝ այսօր Հայաստանում ձևավորվել է քաղաքական մի ուժ՝ հանձին «եռյակի», որի շուրջ հասարակությունը համախմբվել է։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ հասարակական այսպիսի աջակցության, շատ հավանական մեծ մոբիլիզացիայի պարագայում, տնտեսական այս ճգնաժամի, իշխանության ներսում քայքայման գործընթացների պայմաններում ինքն ուղղակի դատապարտված է պարտության։ Ի դեպ, այս հարձակումները նաև ներքին թիմին էլ են ուղղված՝ ցույց տալու, թե ինչքան «դուխով» է ինքը։ Չնայած, պատի հետևից է մարդկանց ծեծում, բայց «դուխով» է երևի՝ իրենց «պանյատներով»։ Եվ հիմա Սերժ Սարգսյանը մի բլեֆի է դիմում այս ահաբեկչական գործողություններով՝ այն հույսով, որ այդ «բլեֆը» կաշխատի։ Բայց այդ «բլեֆը» չի՛ աշխատելու, որովհետև սկսված համաժողովրդական գործընթացն այնպիսին է, որ այն կանգնեցնել ուղղակի հնարավոր չէ։
–Կարծում եք՝ բռնության այս դեպքերը շարունակություն կունենա՞ն։
–Ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի և հասարակության հակազդեցությունից։ Եթե նրանք ամբողջ ուժով հակազդեն այս գործողություններին, իհարկե, սա որևէ շարունակություն չի ունենա։ Եթե Սերժ Սարգսյանը զգաց, որ իր «տրյուկը» աշխատում է, ապա, ինչո՞ւ չէ, նա պետք է փորձի դա շարունակի կիրառել։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ «եռյակը» շատ համարժեք գնահատի իրավիճակը, և շատ արագ կայացնի որոշումներ, որոնք կկանխեն հետագա նմանօրինակ ցանկացած զարգացում։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը