Շվեյցարիան կոնֆերանս է հրավիրում պաղեստինյան օկուպացված տարածքների հարցով
Դեկտեմբերի 17-ին Շվեյցարիան Ժնևում միջազգային կոնֆերանս է հրավիրում՝ նվիրված մարդասիրական իրավունքի պահպանմանը պաղեստինյան օկուպացված տարածքներում։ Այս մասին հաղորդել է երկրի նախագահ, Արտաքին գործերի դաշնային վարչության ղեկավար Դիդիե Բուրքհալթերը։ Շվեյցարիան խորհրդակցություններ է անցկացրել պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի մասնակից երկրների հետ։ «Շաբաթների ընթացքում մենք խորհրդակցություններ են անցկացրել, և ակնկալում ենք լայն մասնակցություն կոնֆերանսին, – նշել է Բուրքխալթերը,– մեր նպատակն է հասնել միջազգային մարդասիրական իրավունքի առաջխաղացմանը»։
Հիմնական ուշադրությունը կդարձվի Ժնևյան IV կոնվենցիայի իրականացմանը, որը պաշտպանություն է տրամադրում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ օկուպացված տարածքներում։ Միևնույն ժամանակ, կոնֆերանսի անցկացմանը դեմ են արտահայտվել Իսրայելը և ԱՄՆ–ը։ Ինչպես նշում է «RTS»–ն իր կայքում, Շվեյցարիան «գրոհի է ենթարկվել» այդ երկու երկրների կողմից, իսկ Դիդիե Բուրքհալթերն էլ «ճնշման» է ենթարկվել։
Շվեյցարիան կոնֆերանս է հրավիրում պաղեստինյան օկուպացված տարածքների հարցով
Դեկտեմբերի 17-ին Շվեյցարիան Ժնևում միջազգային կոնֆերանս է հրավիրում՝ նվիրված մարդասիրական իրավունքի պահպանմանը պաղեստինյան օկուպացված տարածքներում։ Այս մասին հաղորդել է երկրի նախագահ, Արտաքին գործերի դաշնային վարչության ղեկավար Դիդիե Բուրքհալթերը։
Շվեյցարիան խորհրդակցություններ է անցկացրել պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի մասնակից երկրների հետ։
«Շաբաթների ընթացքում մենք խորհրդակցություններ են անցկացրել, և ակնկալում ենք լայն մասնակցություն կոնֆերանսին, – նշել է Բուրքխալթերը,– մեր նպատակն է հասնել միջազգային մարդասիրական իրավունքի առաջխաղացմանը»։
Հիմնական ուշադրությունը կդարձվի Ժնևյան IV կոնվենցիայի իրականացմանը, որը պաշտպանություն է տրամադրում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ օկուպացված տարածքներում։
Միևնույն ժամանակ, կոնֆերանսի անցկացմանը դեմ են արտահայտվել Իսրայելը և ԱՄՆ–ը։ Ինչպես նշում է «RTS»–ն իր կայքում, Շվեյցարիան «գրոհի է ենթարկվել» այդ երկու երկրների կողմից, իսկ Դիդիե Բուրքհալթերն էլ «ճնշման» է ենթարկվել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։