Աշխարհ

12.12.2014 10:24


Պորոշենկոն հայտարարել է «իրական զինադադարի» մասին Ուկրաինայում

Պորոշենկոն հայտարարել է «իրական զինադադարի» մասին Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում «իրական հաշտություն է» դրվել։
«Ես դրական նորություններ ունեմ։ Այսօր՝ յոթ ամսվա ընթացքում առաջին անգամ, Ուկրաինայում իրական զինադադար է հաստատվել»,–մեջբերում է «Ֆրանս պրես» գործակալությունը Պորոշենկոյի խոսքերը, որն այցով գտնվում է Ավստրալիայում։
«Սա առաջին գիշերն է, որի ընթացքում չի վիրավորվել և չի զոհվել ոչ մի ուկրաինացի զինծառայող», – հավելել է նախագահը։
Դեկտեմբերի 9-ի առավոտյան Դոնբասում աշխարհազորայինների և ուժայինների միջև ՀԱՊԿ–ի միջնորդությամբ սկսվել է հրադադարը։ Ենթադրվում է, որ Մինսկում կկայանան կոնտակտային խմբի բանակցությունները, սակայն հանդիպման ժամկետները դեռ հայտնի չեն։
Հինգշաբթի առավոտյան ուկրաինական ուժայինները հայտնել են, որ օրվա ընթացքում աշխարհազորայինները 22 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։ Աշխարհազորայիններն էլ իրենց հերթին հայտնել են հրադադարի խախտման երեք դեպքի մասին ուժայինների կողմից Դոնբասում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» – ն։

Այս խորագրի վերջին նյութերը