Լրահոս

12.12.2014 09:51


«Google»-ը Իսպանիայում կփակի է իր լրատվական ծառայությունը

«Google»-ը Իսպանիայում կփակի է իր լրատվական ծառայությունը

Իսպանիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ «Google» ընկերությունը դեկտեմբերի 16-ից կփակի իր «Google News» լրատվական ծառայությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ընկերության որոշումը պայմանավորված է մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ վերջերս Իսպանիայում ընդունված օրենքով, որը կգործի 2015 թ. հունվարից։ Այն պահանջում է վճար գանձել համացանցային որոնողական համակարգերից ԶԼՄ-ում նյութեր տեղադրելու համար։ Ընկերությունն իր ռեսուրսից կհեռացնի նաև իսպանական պարբերականների բոլոր նորությունները։

Այս խորագրի վերջին նյութերը