Լրահոս

11.12.2014 22:36


Վնասել է երակները, այրել անդրավարտիքը և պարանի միջոցով փորձել է կախվել

Վնասել է երակները, այրել անդրավարտիքը և պարանի միջոցով փորձել է կախվել

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20.09-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից:
Դեպքի վայր են մենկել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապ օգնության աշխատակիցները կանխել են Երևանի Նորագյուղի 1-ին փողոցի բնակիչ Ա. Ա.-ի (ծնվ. 1963թ.) ինքնասպանության փորձը:
Պարզվել է, որ Ա.Ա.-ն ձախ ձեռքի նախաբազկի շրջանում վնասել է երակները, այրել անդրավարտիքը և պարանի միջոցով փորձել է կախվել կամրջի ճաղավանդակներից: Ա.Ա.-ն տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն, սակայն վերջինս ունի հոգեբույժի օգնության կարիք:

Այս խորագրի վերջին նյութերը