Քաղաքական

11.12.2014 22:18


Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների մասին իր տեսակետը կհայտնի մարտին

Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների մասին իր տեսակետը կհայտնի մարտին

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում քննարկվել են դեկտեմբերի 15-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին առնչվող հարցեր։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելել է, որ քննարկվել են նաև ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական խնդիրներին ևս:

Հարցին, ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում սահմանադրական փոփոխություններին անդրադարձե՞լ են, Շարմազանովը պատասխանել է.

–Բնականաբար, մենք անդրադառնում ենք դրան, բայց դեռևս քննարկումներ են գնում:

ՀՀԿ մամուլի խոսնակը հավելել է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների մասին իր տեսակետը կհայտնի մարտին:

Ինչ վերաբերում է այս օրերին արձանագրված թանկացումներին, Շարմազանովը վստահեցրել է, որ դրանք մտահոգում են Հայաստանի իշխանություններին.

–Սակայն պետք է հասկանալ, որ միջազգային, մասնավորապես՝ ռուսական տնտեսական իրավիճակն ազդում է մեզ վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը