Քաղաքական

11.12.2014 21:00


Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է Հայաստանի Լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին

Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է Հայաստանի Լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է Հայաստանի Լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին: Կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ԲՀԿ առաջնորդի հետ զրույցում վերահաստատել է համաժողովրդական շարժմանը միանալու իրենց որոշումը՝ ընդծելով, որ պատրաստ են ամբողջ ներուժով սատարելու սկսված պայքարին:

Գագիկ Ծառուկյանն էլ ընդգծել է. «Որ ասում եմ՝ նոր որակի իշխանության ստեղծում, չի նշանակում, որ գալով՝ պետք է ջարդեն, փշրեն, ավիրեն, այլ հակառակը՝ պետք է կարողանան ճիշտ ծրագիր ներկայացնեն, հզորացնեն, զարգացնեն և ժողովրդին արժանապատիվ կյանքով ապահովեն»։

ԲՀԿ առաջնորդը նաև հավելել է, որ ինքն անձնական ամբիցիաներ չունի, շտապելու խնդիր էլ չունի, մնում է միայն՝ ժողովրդին մոբիլիզացնելը ճիշտ կազմակերպել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը