Լրահոս

11.12.2014 17:43


ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի և ՎՍԴՀԿ-ի հայտարարությունը

ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի և ՎՍԴՀԿ-ի հայտարարությունը

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության նիստում քննարկվել է ազատամարտիկների վրա կատարված հարձակման հարցը։ Երեք կուսակցությունների անունից տարածվել է հետևյալ հայտարարությունը.

Հայ հասարակությանը ցնցեց դեկտեմբերի 9-ին արցախյան ազատամարտի հրամանատարներ, Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի («Ապարան» ջոկատի հրամանատար) և Մանվել Եղիազարյանի («Արաբո» ջոկատի հրամանատար), իսկ դեկտեմբերի 10-ին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ և մամլո խոսնակ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակումները։

Ռեժիմը, դավադրաբար, ձեռք է բարձրացնում մարդկանց վրա, որոնք ոչ միայն 1988-ից Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ էին, այլև այդ Շարժման այն հերոսներից, որ ինքնակամ, անձնազոհաբար գնացին պաշտպանելու Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի սահմանները։ Ռեժիմը դրանով անարգում է ազատամարտի երևույթը որպես այդպիսին՝ մահացու վիրավորելով նրա բոլոր մասնակիցներին ու ներկայացուցիչներին։ Փոքրոգի ու զազրելի այս արարքով Սերժ Սարգսյանի վարչախումբը նաև ցուցադրում է իր վախը ամբողջական իշխանափոխության օրակարգով ծավալված Համաժողովրդական շարժման նկատմամբ, որին աջակցում է նաև Ազատամարտիկների դաշինքը։ Այս քայլով վարչախմբը մատնում է սեփական հոգեվարքային վիճակը, երբ առողջ բանականությունն ու տրամաբանությունը անվերադարձ տեղի են տալիս։

Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ իրականացված նողկալի արարքը, կոչ անում հասարակության բոլոր շերտերին ու անդամներին համախմբվել Համաժողովրդական շարժման շուրջ՝ օր առաջ լուծելու համար ամբողջական և համակարգային իշխանափոխության առաջնահերթ խնդիրը։

Հայ ազգային կոնգրես

Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը