Լրահոս

11.12.2014 17:19


ԵՄ սև ցուցակում են հայտնվել Ղրղզստանի և Ղազախստանի ավիաընկերությունները

ԵՄ սև ցուցակում են հայտնվել Ղրղզստանի և Ղազախստանի ավիաընկերությունները

Ղրղզստանի և Ղազախստանի բոլոր ավիաընկերությունները, բացառությամբ «Air Astana»–ի, ներառվել են Եվրահանձնաժողովի ոչ հուսալի ավիափոխադրողների «սև ցուցակում». նրանց արգելվել է թռիչքներ իրականացնել ԵՄ երկրներ։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նորացված ցանկում են նաև Լիբիայի, Լիբերիայի, Մոզամբիկի, Նեպալի, Ֆիլիպինների, Սիերա–Լեոնեի, Սուդանի և Զամբիայի բոլոր ավիաընկերությունները։
Եվրահանձնաժողովն ամեն երեք ամիսը մեկ նորացնում է ցուցակը։ Այսօր նրանում 310 անուն ընկերություն կա 21 երկրից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը