Ֆրանսիայի Սենատը Պաղեստին Պետության ճանաչմանը հավանություն տվող բանաձև է ընդունել
Ֆրանսիայի Սենատն այսօր ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մի բանաձևի, որը հանրապետության կառավարությանը խորհուրդ է տալիս պաշտոնական մակարդակով ճանաչել Պաղեստին Պետությունը։ Խորհրդարանի վերին պալատում դրական որոշումը հնարավոր է դարձել ձայների նվազագույն տարբերությամբ. փաստաթուղթը ստացել է 154 կողմ, 146 դեմ ձայն։ Տվյալ բանաձևը, առաջարկված կառավարող Սոցիալիստական կուսակցության կողմից, չունի պարտադրող բնույթ և հանդիսանում է առաջին հերթին խորհրդանշական կոչ Ֆրանսիայի քաղաքական ղեկավարությանը։ Բացի պաղեստինյան պետականության ճանաչման պահանջից՝ տեքստում ընդգծվում է անհրաժեշտությունը՝ անցնել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների։ Երեքշաբթի փաստաթուղթն արդեն ստացել է Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավորների հավանությունը։
Ֆրանսիայի Սենատը Պաղեստին Պետության ճանաչմանը հավանություն տվող բանաձև է ընդունել
Ֆրանսիայի Սենատն այսօր ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մի բանաձևի, որը հանրապետության կառավարությանը խորհուրդ է տալիս պաշտոնական մակարդակով ճանաչել Պաղեստին Պետությունը։ Խորհրդարանի վերին պալատում դրական որոշումը հնարավոր է դարձել ձայների նվազագույն տարբերությամբ. փաստաթուղթը ստացել է 154 կողմ, 146 դեմ ձայն։
Տվյալ բանաձևը, առաջարկված կառավարող Սոցիալիստական կուսակցության կողմից, չունի պարտադրող բնույթ և հանդիսանում է առաջին հերթին խորհրդանշական կոչ Ֆրանսիայի քաղաքական ղեկավարությանը։ Բացի պաղեստինյան պետականության ճանաչման պահանջից՝ տեքստում ընդգծվում է անհրաժեշտությունը՝ անցնել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների։
Երեքշաբթի փաստաթուղթն արդեն ստացել է Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավորների հավանությունը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։