Լրահոս

11.12.2014 16:47


Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի վարչապետը: Երկու երկրների կառավարությունների անդամներին ողջունելուց հետո Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ուղևորվել են Վրաստանի կառավարություն, որտեղ և քիչ անց տեղի կունենան բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, ինչպես նաև այցելություն Թբիլիսիի հայկական եկեղեցի և հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը