Պաղեստին. «Նախարարի սպանության պատասխանատուն Իսրայելն է»
Բանտարկյալների գործերով նախկին նախարար Զիյադ Աբու Այնի սպանության պատասխանատուն, ըստ պաղեստինյան իշխանությունների, Իսրայելն է։ Այս մասին այսօր հայտարարել է քաղաքացիական հարցերով նախարար Հուսեյն աշ–Շեյխը նախարարի դիակի զննության արդյունքներով։ «Զիյադ Աբու Այնի մարմնի դիահերձման արդյունքները ցույց են տալիս, որ նրա մահվան պատճառ է դարձել իսրայելական զինծառայողների գործունեությունը», – հայտարարել է Հուսեյն աշ–Շեյխը։ Փորձաքննությունը ցույց է տվել նաև, որ Աբու Այնը «մի քանի հարված է ստացել դեմքին, որի հետևանքով կոտրվել են դիմատամները», իսկ պարանոցի այտուցները նրան խեղդելու փորձի նշաններ են։ Իսրայելացի բժիշկներն էլ հայտարարել են, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել երակի խցանումը. «Աբու Այնը տառապում էր սրտային հիվանդությամբ, սրտի կաթված է տարել», – նշել են նրանք։ Ռամալլում և Արևմտյան ափի մի շարք այլ քաղաքներում սգո արարողություն է անցկացվում՝ ի հիշատակ նախօրեին զոհված նախարարի։
Պաղեստին. «Նախարարի սպանության պատասխանատուն Իսրայելն է»
Բանտարկյալների գործերով նախկին նախարար Զիյադ Աբու Այնի սպանության պատասխանատուն, ըստ պաղեստինյան իշխանությունների, Իսրայելն է։ Այս մասին այսօր հայտարարել է քաղաքացիական հարցերով նախարար Հուսեյն աշ–Շեյխը նախարարի դիակի զննության արդյունքներով։
«Զիյադ Աբու Այնի մարմնի դիահերձման արդյունքները ցույց են տալիս, որ նրա մահվան պատճառ է դարձել իսրայելական զինծառայողների գործունեությունը», – հայտարարել է Հուսեյն աշ–Շեյխը։
Փորձաքննությունը ցույց է տվել նաև, որ Աբու Այնը «մի քանի հարված է ստացել դեմքին, որի հետևանքով կոտրվել են դիմատամները», իսկ պարանոցի այտուցները նրան խեղդելու փորձի նշաններ են։
Իսրայելացի բժիշկներն էլ հայտարարել են, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել երակի խցանումը. «Աբու Այնը տառապում էր սրտային հիվանդությամբ, սրտի կաթված է տարել», – նշել են նրանք։
Ռամալլում և Արևմտյան ափի մի շարք այլ քաղաքներում սգո արարողություն է անցկացվում՝ ի հիշատակ նախօրեին զոհված նախարարի։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։