Վերջին օրերի մեծաքանակ դիտումներ հավաքած ֆիլմերի թրեյլերները
Դեկտեմբերի 9–10–ը համացանցում հայտնված «Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհ» («Mad Max: Fury Road») և «Սան Անդրեաս» («San Andreas») ֆիլմերի պաշտոնական թրեյլերները շարունակում են ռեկորդային դիտումներ հավաքել։
2015–ին էկրան բարձրանալիք Ռեժիսոր Ջորջ Միլլերի «Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհը» ֆիլմում, որը մեկ օրվա ընթացքում 2 մլն–ից ավելի դիտում է հավաքել, գործողությունները կատարվում են Ավստրալիայում ապոկալիպսիսից հետո:
Գլխավոր հերոսների դերերում են Թոմ Հարդին, Շարլիզ Թերոնը, Նիկոլաս Հոլթը, Զոի Կրավիցն ու Ռայլի Կիոն։
Մաքս Ռոկատանսկին, կորցնելով ընտանիքը և կյանքի իմաստը, թափառում է մայրցամաքի քաղաքակրթության ավերակների միջով, և նրա աչքերով հանդիսատեսը տեսնում է ատոմային պատերազմի բոլոր հետևանքները:
Գլխավոր հերոսուհու դերում է Շարլիզ Թերոնը, որը Ֆուրիոզային (Կատաղի) մարմնավորելու համար սափրել է գլուխը։ Նկարահանումներն արվել են աֆրիկյան Նամիբիայում։
Հայտնի է, որ «Խելագար Մաքսի» չորրորդ մասի նկարահանումներն ավարտելուց հետո Ջորջ Միլլերն անմիջապես կսկսի հինգերորդ և վեցերորդ մասերի էկրանավորման աշխատանքները։
Մյուսը ֆիլմը՝ կրկին համաշխարհային աղետների շարքից, ռեժիսոր Բրեդ Փեյթոնի «Սան Անդրեաս»–ն է, որը երկու օրվա ընթացքում 3 մլն դիտում է հավաքել։
Գլխավոր դերում հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնն է: Իրադարձությունները զարգանում են Կալիֆոռնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի շուրջ։

Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2015թ. ամռանը։