Լրահոս

11.12.2014 21:47


Լոնդոնում ինքնասպան է եղել հայտնի միլիոնատեր Սկոտ Յանգը

Լոնդոնում ինքնասպան է եղել հայտնի միլիոնատեր Սկոտ Յանգը

Լոնդոնի կենտրոնի իր բնակարանի պատուհանից ցած նետվելով՝ ինքնասպան է եղել 52-ամյա հայտնի միլիոնատեր Սկոտ Յանգը։ «The Daily Mail»-ը նշում է, որ նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկու հետ։ Յանգի հարազատները հայտնել են, որ գործարարը հայտնվել էր ֆինանսական ծանր վիճակում։ Սակայն նրանք համոզված են, որ Յանգը չէր կարող ինքնասպան լինել։

Միաժամանակ, հաղորդվում է, որ նախկին միլիոնատերն այլևս ոչինչ չուներ, իսկ նրա պարտքը կազմում էր 28 մլն ֆունտ ստեռլինգ։

Այս խորագրի վերջին նյութերը