ԲՀԿ պատգամավոր. «Գյուղատնտեսության նախարարությունը կիսատ նախարարություն է»
Այսօրվա ասուլիսին ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն անդրադառնալով երկրում գյուղատնտեսության վիճակին՝ նշել է, որ թանկացման հիմնական պատճառներից մեկը դրամի արժեզրկումն է.
–Մենք հիմնականում մոտ 4 անգամ ավելի ներմուծում ենք, քան արտահանում. պատճառներից մեկն այն է, որ դոլարով ենք առնում. բնականաբար, դրամն արժեզրկվել է։ Գները բարձրացել են։ Թանկացումները կլինեն զգալի, ռեալ։
Բանախոսը համոզմունք է հայտնել, որ նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ էր տարիներ առաջ դիվերսիֆիկացնել տնտեսությունը, մինչդեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին հայտարարությունն այդպես էլ մնաց հայտարարություն։
Պատգամավորն ընդգծել է, որ երկրում չի ապահովվում ներքին շուկայի պահանջարկը. այդ է վկայում ներկրումների բարձր ցուցանիշը. «Մենք պետք է սկզբից մեր պահանջարկը բավարարենք, հետո նոր մտածենք արտահանելու մասին. մենք դա չունենք»։
«Ես միշտ ասել եմ՝ Գյուղատնտեսության նախարարությունը կիսատ նախարարություն է. ոչ բոլոր ոլորտներն են լավ տնօրինվում։ Ուրախալի է վերջին որոշումներից մեկը. 4-5 տարի ասելուց հետո վերջապես վարչապետը որոշում կայացրեց ջրի ոլորտը ներառել գյուղատնտեսության համակարգ»,–ասել է բանախոսը։
Գյուղատնտեսական ոլորտը բարելավելու համար, Խաչատրյանի խոսքերով, անհրաժեշտ է ավելի շատ գումար։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսական համակարգի ապահովագրմանը, ապա, ըստ նրա, երկիրը դրան դեռևս պատրաստ չէ. «Ապահովագրվում է հարուստ գյուղացին, այսօր մեզ մոտ գյուղացին աղքատ է... Գյուղատնտեսությունը մեզ մոտ բարձր ռիսկային գոտում է։ Ապահովագրական ընկերություններն էլ բարեգործական ընկերություններ չեն...»։

7or.am