Քաղաքական

11.12.2014 14:46


Վ. Բոստանջյան. «Թափ առնող համաժողովրդական շարժումը կբերի արմատական փոփոխությունների»

Վ. Բոստանջյան. «Թափ առնող համաժողովրդական շարժումը կբերի արմատական փոփոխությունների»

«Երկրի ներկայիս իրավիճակը հնարավոր չէ շարունակել։ Հայաստանին անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ»,– այսօրվա ասուլիսին ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ համոզմունք հայտնելով, որ թափ առնող համաժողովրդական շարժումը երկրում կբերի արմատական փոփոխությունների։ Ըստ բանախոսի՝ դա տնտեսական զարգացման հնարավորություն կընձեռի: Վ. Բոստանջյանն ընդգծել է, որ թե՛ Հայաստանի քաղաքացիները, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիրցները ցույց են տալիս, որ գործող իշխանությունների հետ շարունակել այլևս չի կարելի: Անդրադառնալով երկրի տնտեսության այսօրվա վիճակին՝ բանախոսն ասել է, որ միայն դրամի արժեզրկումը ցույց տվեց Հայաստանի տնտեսության իրական պատկերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը