Դեկտեմբերի 1-10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն
Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 62.8 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԳՅՈՒՄՐԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ` 16.6մլն դրամ, «ՀԱՅՍ» ՍՊԸ` 11.6մլն դրամ, «ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» ՍՊԸ` 4.6մլն դրամ և այլն:
Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 22 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 11-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 24-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 6 ստուգումներ:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, դեկտեմբերի առաջին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 11 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 7 ստուգում` համապատասխան հարկ վճարողներին առաջադրելով մոտ 20.0մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 25 հազար 260 հատով կամ 71.0%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարն աճել է 612.5մլն դրամով կամ 13.5%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 1063 հատով կամ 2.0%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 1մլրդ 19.0մլն դրամով կամ 25.0%-ով: ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկումներով պարզել է, որ նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3105 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.3մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 31 հարկ վճարողի մոտ առաջացել է 52.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև հայտարարագրվել է լրացուցիչ 53 աշխատող:
21.11-30.11.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավել ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ
Հ/Հ
ՀՎՀՀ
Անվանումը
Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը
Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)
1
00131984
ԱՅ ԹԻ ՄԱՍՏԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԻԿՍ (ՍՊԸ)
2
79,800,003
2
00046136
ԱՐՍՕՅԼ ՀՁ (ՓԲԸ)
2
77,655,000
3
02216066
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ (ՍՊԸ)
2
52,587,600
4
02800117
ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ (ԲԲԸ)
2
43,024,880
5
01003256
«ԱԴԱՄԻՈՒՄ» (ՍՊԸ)
21
42,331,641
6
01557589
ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ (ՍՊԸ)
2
34,786,500
7
00251512
ԿՐԻՍՏԱԼ ՔԼԻՆԻՆԳ (ՍՊԸ)
2
31,028,290
8
02573318
ՍՖԵՐԱ (ՍՊԸ)
1
30,000,062
9
01241698
ՄԱՔՈՒՐ ԱՋԱՓՆՅԱԿ (ՓԲԸ)
1
24,129,000
10
01839755
ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ (ՍՊԸ)
6
19,149,176
11
00256628
ԼԱՅՄ ՏԵԽ (ՍՊԸ)
6
18,378,000
12
00807297
ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. (ՓԲԸ)
80
15,681,199
13
03501339
ՍԱՐԱՆԻՍՏ (ՍՊԸ)
4
15,524,239
14
00932469
ՎԵԳԵՔՈՄ (ՍՊԸ)
22
15,024,381
15
00876234
ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ)
193
13,965,366
16
05507136
ԱԼՖԱ-ՖԱՐՄ (ՓԲԸ)
29
13,559,190
17
01003642
«ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (ՓԲԸ)
17
13,021,514
18
02609379
ԴԱՐՖ (ՍՊԸ)
20
10,517,850
19
00110445
«ԴՐԻՄԼԱՆԴ» (ՍՊԸ)
3
10,489,765
20
00102842
«ՍԱՄ ԿԱՐ ՇԻՆ» (ՍՊԸ)
1
10,350,000
Ընդամենը
416
571,003,658
ՀՀ ՖՆ տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին
Դեկտեմբերի 1-10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն
Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 62.8 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԳՅՈՒՄՐԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ` 16.6մլն դրամ, «ՀԱՅՍ» ՍՊԸ` 11.6մլն դրամ, «ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» ՍՊԸ` 4.6մլն դրամ և այլն:
Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 22 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 11-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 24-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 6 ստուգումներ:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, դեկտեմբերի առաջին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 11 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 7 ստուգում` համապատասխան հարկ վճարողներին առաջադրելով մոտ 20.0մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 25 հազար 260 հատով կամ 71.0%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարն աճել է 612.5մլն դրամով կամ 13.5%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 1063 հատով կամ 2.0%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 1մլրդ 19.0մլն դրամով կամ 25.0%-ով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկումներով պարզել է, որ նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3105 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.3մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 31 հարկ վճարողի մոտ առաջացել է 52.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև հայտարարագրվել է լրացուցիչ 53 աշխատող:
21.11-30.11.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավել ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ
Հ/Հ
ՀՎՀՀ
Անվանումը
Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը
Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)
1
00131984
ԱՅ ԹԻ ՄԱՍՏԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԻԿՍ (ՍՊԸ)
2
79,800,003
2
00046136
ԱՐՍՕՅԼ ՀՁ (ՓԲԸ)
2
77,655,000
3
02216066
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ (ՍՊԸ)
2
52,587,600
4
02800117
ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ (ԲԲԸ)
2
43,024,880
5
01003256
«ԱԴԱՄԻՈՒՄ» (ՍՊԸ)
21
42,331,641
6
01557589
ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ (ՍՊԸ)
2
34,786,500
7
00251512
ԿՐԻՍՏԱԼ ՔԼԻՆԻՆԳ (ՍՊԸ)
2
31,028,290
8
02573318
ՍՖԵՐԱ (ՍՊԸ)
1
30,000,062
9
01241698
ՄԱՔՈՒՐ ԱՋԱՓՆՅԱԿ (ՓԲԸ)
1
24,129,000
10
01839755
ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ (ՍՊԸ)
6
19,149,176
11
00256628
ԼԱՅՄ ՏԵԽ (ՍՊԸ)
6
18,378,000
12
00807297
ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. (ՓԲԸ)
80
15,681,199
13
03501339
ՍԱՐԱՆԻՍՏ (ՍՊԸ)
4
15,524,239
14
00932469
ՎԵԳԵՔՈՄ (ՍՊԸ)
22
15,024,381
15
00876234
ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ)
193
13,965,366
16
05507136
ԱԼՖԱ-ՖԱՐՄ (ՓԲԸ)
29
13,559,190
17
01003642
«ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (ՓԲԸ)
17
13,021,514
18
02609379
ԴԱՐՖ (ՍՊԸ)
20
10,517,850
19
00110445
«ԴՐԻՄԼԱՆԴ» (ՍՊԸ)
3
10,489,765
20
00102842
«ՍԱՄ ԿԱՐ ՇԻՆ» (ՍՊԸ)
1
10,350,000
Ընդամենը
416
571,003,658
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին