Քաղաքականությունը ունեցած ռեսուրսներով առկա իրավիճակում առավելագույն օգուտ ունենալու արվեստն է: Փաստ է, որ այսօր մենք ԵՏՄ-ում ենք, ոմանց դա դուր կգա, այլոց՝ ոչ, սակայն ունենք այն, ինչ ունենք, ու անհրաժեշտ է դրանից քաղել այն, ինչ կարող ենք: Կա քաղաքական շուկա, կան բանակցություններ, կա պրոցեսից դիվիդենտներ ունենալու անհրաժեշտություն: «Արևմտամետների» կողմից շատ դեպքերում հետամնաց որակվող Ուզբեկստանը պարտքի ներման հասավ, իսկ մեր դեպքում այնպիսի տպավորություն է, որ մենք պարտավոր ենք պարտք լինել ու երբեք դրա լուծման մասին չհանդգնել բարձրաձայնել: Ու պետք չէ մեղադրել ՌԴ-ին, Պուտինին, այլմոլորակայիններին ու Մայքլ Ջեքսոնին, պետք է մեղադրել Հայաստանի մակաբույծ վարչակարգին, պետք է հարց տալ Սերժ Սարգսյանին, թե ինչո՞ւ ենք մենք այնպիսի վիճակում, որ բոլորն իրենց ավելի արժանապատիվ են պահում, քան մենք: Ինչո՞ւ մենք էլ չենք կարող սկսել բանակցություններ, որ մեզ գազի մոտ 300 մլն պարտքն էլ ներվի (խոսքը բնավ էլ մուրալու մասին չէ. խոսքը քաղաքական բանակցություններ վարելու հմտության մասին է): Պատասխանը մեկն է՝ մարդը կարող է պետական շահ պաշտպանել միայն այն դեպքում, երբ ինքը հարգում է իր պետությունն ու իր շահերը, ու քանի դեռ վարչակարգն ու Սերժ Սարգսյանը երկիրը դիտարկում են որպես փող աշխատելու համար «բուծած խոպան», մեզ ոչ ոք չի հարգելու, ու մեզ հետ ինչ-որ հարցերի մասով բանակցելու փոխարեն պարզապես պարտադրելու են անել հաճախ մեր շահերին հակասող բաներ:
Վազգեն Պետրոսյան
ՌԴ-ն ներել է Ուզբեկստանին 865 մլն դոլարի պարտքը
Քաղաքականությունը ունեցած ռեսուրսներով առկա իրավիճակում առավելագույն օգուտ ունենալու արվեստն է: Փաստ է, որ այսօր մենք ԵՏՄ-ում ենք, ոմանց դա դուր կգա, այլոց՝ ոչ, սակայն ունենք այն, ինչ ունենք, ու անհրաժեշտ է դրանից քաղել այն, ինչ կարող ենք: Կա քաղաքական շուկա, կան բանակցություններ, կա պրոցեսից դիվիդենտներ ունենալու անհրաժեշտություն:
«Արևմտամետների» կողմից շատ դեպքերում հետամնաց որակվող Ուզբեկստանը պարտքի ներման հասավ, իսկ մեր դեպքում այնպիսի տպավորություն է, որ մենք պարտավոր ենք պարտք լինել ու երբեք դրա լուծման մասին չհանդգնել բարձրաձայնել: Ու պետք չէ մեղադրել ՌԴ-ին, Պուտինին, այլմոլորակայիններին ու Մայքլ Ջեքսոնին, պետք է մեղադրել Հայաստանի մակաբույծ վարչակարգին, պետք է հարց տալ Սերժ Սարգսյանին, թե ինչո՞ւ ենք մենք այնպիսի վիճակում, որ բոլորն իրենց ավելի արժանապատիվ են պահում, քան մենք: Ինչո՞ւ մենք էլ չենք կարող սկսել բանակցություններ, որ մեզ գազի մոտ 300 մլն պարտքն էլ ներվի (խոսքը բնավ էլ մուրալու մասին չէ. խոսքը քաղաքական բանակցություններ վարելու հմտության մասին է):
Պատասխանը մեկն է՝ մարդը կարող է պետական շահ պաշտպանել միայն այն դեպքում, երբ ինքը հարգում է իր պետությունն ու իր շահերը, ու քանի դեռ վարչակարգն ու Սերժ Սարգսյանը երկիրը դիտարկում են որպես փող աշխատելու համար «բուծած խոպան», մեզ ոչ ոք չի հարգելու, ու մեզ հետ ինչ-որ հարցերի մասով բանակցելու փոխարեն պարզապես պարտադրելու են անել հաճախ մեր շահերին հակասող բաներ:
Վազգեն Պետրոսյան