Քաղաքական

11.12.2014 13:17


Հովիկ Աբրահամյանը չի համաձայնել Դավիթ Հարությունյանի առաջարկին

Հովիկ Աբրահամյանը չի համաձայնել Դավիթ Հարությունյանի առաջարկին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում, երբ որոշվել է դեկտեմբերի 15–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկել է ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ընդգրկել նաև Գազի գնի ձևավորման ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը ևս։

Սա, սակայն, Հովիկ Աբրահամյանի տարակուսանքն է առաջացրել՝ մեզ հետ ի՞նչ կապ ունի գազի հանձնաժողովը: Նա ճիշտ է համարել, որ այդ եզրակացությունը քննարկելու համար խորհրդարանն ի՛նքը արտահերթ նիստ հրավիրի։

–Որքանո՞վ է կոռեկտ, որ մենք բերենք և մեր արտահերթ նիստի օրակարգում ընդգրկենք այդ հարցը։ Չե՞նք դառնա քննադատության առարկա,–նշել է Հ. Աբրահամյանը։

Այստեղ Դավիթ Հարությունյանին «օգնության» է հասել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով նշել է, որ նման պրակտիկա կա, երբ Կառավարության հրավիրած արտահերթ նիստի այսպիսի հարցեր են քննարկվել:

Բայց սա ևս չի համոզել Հովիկ Աբրահամյանին։

–Ընդդիմությունը սկսելու է քննադատել,–ասել է վարչապետը՝ կրկին առաջարկելով, որ այդ հարցը քննարկելու համար ԱԺ–ն արտահերթ նիստ հրավիրի։

–Ճիշտ չի լինի խնդիրը Կառավարության հետ կապել,-պնդել է Հ. Աբրահամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը