Լրահոս

11.12.2014 12:58


Հայաստան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը

Հայաստան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:

Էդգարս Ռինկևիչսին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախատեսված է Լատվիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Դեկտեմբերի 12-ին տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները։

Այս խորագրի վերջին նյութերը