«Որպես լավագույն հայկական գյուղմթերք՝ իրացվում է ռուսականը կամ ուկրաինականը»
Գյուղատնտեսության նախարարության անգործության պատճառով գյուղացին հայտնվում է ծանր իրավիճակում: Բնակլիմայական պայմաններն այնպիսին էին, որ ընկույզի բերքը նախորդ տարիների համեմատ՝ անհամեմատ քիչ էր: Այդ պատճառով էլ տեղական ընկույզի միջուկի գինը բավական բարձր էր մեծ պահանջարկ ունենալու արդյունքում: Այդուհանդերձ, Հայաստան ներկրվեց մեծ քանակությամբ ցածր որակի ընկույզ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, որի գինն անհամեմատ ցածր է՝ համահունչ իր ցածր որակին, գյուղացին էլ հայտնվել է ծանր վիճակում, որովհետև ներկրված անորակ մթերքը վաճառվում է որպես տեղական, իսկ գյուղացին չի կարողանում վաճառել որակյալ տեղական մթերքը շուկայական գնով: Խաբեությունն ամենուր է. միայն խոսվում է տեղական արտադրանքի մասին, գյուղացուն աջակցելու մասին, իսկ երբ հերթը հասնում է գործին, որպես լավագույն հայկական գյուղմթերք՝ իրացվում է ռուսական կամ ուկրաինական մթերքը:
«Որպես լավագույն հայկական գյուղմթերք՝ իրացվում է ռուսականը կամ ուկրաինականը»
Գյուղատնտեսության նախարարության անգործության պատճառով գյուղացին հայտնվում է ծանր իրավիճակում: Բնակլիմայական պայմաններն այնպիսին էին, որ ընկույզի բերքը նախորդ տարիների համեմատ՝ անհամեմատ քիչ էր: Այդ պատճառով էլ տեղական ընկույզի միջուկի գինը բավական բարձր էր մեծ պահանջարկ ունենալու արդյունքում: Այդուհանդերձ, Հայաստան ներկրվեց մեծ քանակությամբ ցածր որակի ընկույզ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, որի գինն անհամեմատ ցածր է՝ համահունչ իր ցածր որակին, գյուղացին էլ հայտնվել է ծանր վիճակում, որովհետև ներկրված անորակ մթերքը վաճառվում է որպես տեղական, իսկ գյուղացին չի կարողանում վաճառել որակյալ տեղական մթերքը շուկայական գնով:
Խաբեությունն ամենուր է. միայն խոսվում է տեղական արտադրանքի մասին, գյուղացուն աջակցելու մասին, իսկ երբ հերթը հասնում է գործին, որպես լավագույն հայկական գյուղմթերք՝ իրացվում է ռուսական կամ ուկրաինական մթերքը:
Սաթ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից