ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Վենեսուելայի դեմ պատժամիջոցների օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն, առանց ձայների հաշվարկման, հավանություն է տվել մի օրինագծի, որը նախատեսում է միակողմանի պատժամիջոցների կիրառում Վենեսուելայի դեմ։ Նմանատիպ փաստաթուղթ երկուշաբթի ընդունվել է Կոնգրեսի Սենատի կողմից։ Դա նշանակում է, որ այժմ օրինագիծը, որը պաշտոնապես կոչվում է «Վենեսուելայում մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտ», ուղարկվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրությանը։ Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմն արդեն ազդանշան է տվել Սպիտակ տան պատրաստակամության մասին՝ ստորագրելու այն։ Օրինագիծը նախատեսում է ամերիկյան վիզաներ տրամադրելու արգելք այն գործող կամ նախկին վենեսուելական պաշտոնատար անձանց, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների խախտման համար։ Փաստաթուղթը, որի մշակման հեղինակն է արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը, նախատեսում է «սև ցուցակում» ներառած անձանց ակտիվների առգրավում ԱՄՆ ֆինանսական համակարգում դրանք հայտնաբերելու դեպքում։
Իր հերթին Վենեսուելայի իշխանությունները դատապարտել են ԱՄՆ–ի այդ քայլերը։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի քաղաքացիները զայրացած են ԱՄՆ–ի սպառնալիքներից։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Վենեսուելայի դեմ պատժամիջոցների օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն, առանց ձայների հաշվարկման, հավանություն է տվել մի օրինագծի, որը նախատեսում է միակողմանի պատժամիջոցների կիրառում Վենեսուելայի դեմ։
Նմանատիպ փաստաթուղթ երկուշաբթի ընդունվել է Կոնգրեսի Սենատի կողմից։ Դա նշանակում է, որ այժմ օրինագիծը, որը պաշտոնապես կոչվում է «Վենեսուելայում մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտ», ուղարկվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրությանը։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմն արդեն ազդանշան է տվել Սպիտակ տան պատրաստակամության մասին՝ ստորագրելու այն։
Օրինագիծը նախատեսում է ամերիկյան վիզաներ տրամադրելու արգելք այն գործող կամ նախկին վենեսուելական պաշտոնատար անձանց, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների խախտման համար։
Փաստաթուղթը, որի մշակման հեղինակն է արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը, նախատեսում է «սև ցուցակում» ներառած անձանց ակտիվների առգրավում ԱՄՆ ֆինանսական համակարգում դրանք հայտնաբերելու դեպքում։
Իր հերթին Վենեսուելայի իշխանությունները դատապարտել են ԱՄՆ–ի այդ քայլերը։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի քաղաքացիները զայրացած են ԱՄՆ–ի սպառնալիքներից։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։