Ինչո՞ւ է բարձրացել կաթնամթերքի և հնդկաձավարի գինը. բացատրում է ՏՄՊՊՀ նախագահը
ՏՄՊՊՀ նախագահ ԱրտակՇաբոյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ գների տատանումների հետ կապված՝ հանձնաժողովը նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10–ը ուսումնասիրություն է կատարել շուկայում:
Նա նշել է, որ դրամի փոխարժեքի կտրուկ անկումն իր բացասական ազդեցությունն է ունեցել ներմուծվող ապրանքատեսակների գների վրա։
–Գները սկսելենբարձրանալնոյեմբերի 20–ից հետո: Դրամի արժեզրկումն իր անմիջական ազդեցությունն է ունեցելնաևկաթնամթերքիգնիվրա, քանիորորոշապրանքներիբաղադրիչներներմուծվումեն,–ասել է Շաբոյանը՝ հավելելով նաև, որ կաթնամթերքի գնի բարձրացման պատճառ կարող է լինել ձմռան ամիսներին դրա արտադրանքի ծավալների կտրուկ նվազումը:
–Սադեռվերջնականդիրքորոշումըչէ։ Մենքլայնածավալուսումնասիրությունենքսկսել, որի ավարտիցհետոմերվերջնականդիրքորոշումըկներկայացնենք,-նշել է նա: Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի կտրուկ աճին, ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ այն հիմնականում ներմուծվում է ռուսական շուկայից, որտեղ հնդկաձավարիբերքըկրճատվելէ20տոկոսով, հետևաբար գներն էլաճել են:
Ինչո՞ւ է բարձրացել կաթնամթերքի և հնդկաձավարի գինը. բացատրում է ՏՄՊՊՀ նախագահը
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ գների տատանումների հետ կապված՝ հանձնաժողովը նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10–ը ուսումնասիրություն է կատարել շուկայում:
Նա նշել է, որ դրամի փոխարժեքի կտրուկ անկումն իր բացասական ազդեցությունն է ունեցել ներմուծվող ապրանքատեսակների գների վրա։
–Գները սկսել են բարձրանալ նոյեմբերի 20–ից հետո: Դրամի արժեզրկումն իր անմիջական ազդեցությունն է ունեցել նաև կաթնամթերքի գնի վրա, քանի որ որոշ ապրանքների բաղադրիչներ ներմուծվում են,–ասել է Շաբոյանը՝ հավելելով նաև, որ կաթնամթերքի գնի բարձրացման պատճառ կարող է լինել ձմռան ամիսներին դրա արտադրանքի ծավալների կտրուկ նվազումը:
–Սա դեռ վերջնական դիրքորոշումը չէ։ Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել, որի ավարտից հետո մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք,-նշել է նա:
Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի կտրուկ աճին, ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ այն հիմնականում ներմուծվում է ռուսական շուկայից, որտեղ հնդկաձավարի բերքը կրճատվել է 20 տոկոսով, հետևաբար գներն էլ աճել են:
7or.am