Ավստրալիան Ուկրաինայի զինուժին 2 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի
Ավստրալիան Ուկրաինայի զինուժին 2 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի։ Այս մասին, ինչպես փոխանցում է ուկրաինական ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբբոթը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը։
«Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ավստրալիայից 100 մլն դոլարի չափով օգնության համար, որը նա կտրամադրի Ուկրաինային ԱՄՀ շրջանակներում, ինչպես նաև ուկրաինական բանակին օգնելու համար», – նշվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Բրյուսելում Ավստրալիայի հնարավոր մասնակցության հարցը միջազգային դոնորների կոնֆերանսին Ուկրաինայի հարցով, դիտարկել նաև ավստրալական ածխի և ուրանի մատակարարումն Ուկրաինա։
Պորոշենկոն ժամանել է Ավստրալիա դեկտեմբերի 10-ին։ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության համաձայն՝ նա կայցելի Մելբուրն, Քանբերրա և Սիդնեյ։
Ավստրալիան Ուկրաինայի զինուժին 2 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի
Ավստրալիան Ուկրաինայի զինուժին 2 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի։ Այս մասին, ինչպես փոխանցում է ուկրաինական ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբբոթը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը։
«Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ավստրալիայից 100 մլն դոլարի չափով օգնության համար, որը նա կտրամադրի Ուկրաինային ԱՄՀ շրջանակներում, ինչպես նաև ուկրաինական բանակին օգնելու համար», – նշվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Բրյուսելում Ավստրալիայի հնարավոր մասնակցության հարցը միջազգային դոնորների կոնֆերանսին Ուկրաինայի հարցով, դիտարկել նաև ավստրալական ածխի և ուրանի մատակարարումն Ուկրաինա։
Պորոշենկոն ժամանել է Ավստրալիա դեկտեմբերի 10-ին։ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության համաձայն՝ նա կայցելի Մելբուրն, Քանբերրա և Սիդնեյ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։