Լրահոս

11.12.2014 11:27


Արտակ Շաբոյան. «Գների բարձրացումը նորմայի սահմանում է»

Արտակ Շաբոյան. «Գների բարձրացումը նորմայի սահմանում է»

«Վստահեցնում եմ՝ այն խոշոր ընկերությունները, որոնք հակամրցակցային գործունեություն կդրսևորեն, մեր կողմից խստագույնս կպատժվեն: Ներկայումս, հաշվի առնելով դրամի փոխարժեքը, գների բարձրացումը նորմայի սահմանում է»,- ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողներին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Նա նաև հայտնեց, որ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրամի արժեզրկումն իր ազդեցությունն ունեցել է գնաճի վրա՝ այն ապրանքները, որոնք ներկրվում են, գնաճ են ապահովել:

«Գնային բարձրացումներ են նկատվել նաև տեղական արտադրանքի ոլորտում, դրամի արժեզրկումն իր հետքը թողել է նաև կաթնամթերքի շուկայում»,- ասել է Շաբոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը