ԱՄՆ–ը փակել է Բահրամի ռազմական գաղութն Աֆղանստանում
ԱՄՆ–ը փակել է Փարվան կենտրոնական աֆղանական նահանգում՝ Բահրամի ավիաբազայի մոտակայքում տեղակայված իր ռազմական գաղութը. բանտարկյալներին փոխանցել ենՔաբուլի իշխանություններին։ Այս մասին չորեքշաբթի հաստատել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Մայլզ Քեգգինսը։
Նրա խոսքերով՝ ամերիկյան պաշտպանության նախարարությունն այլևս չունի բանտարկյալների պահման կենտրոններ Աֆղանստանում։ Բացի այդ, ԱՄՆ ռազմական գերատեսչությունն այլևս «չի պահում բանտարկյալներ» այդ երկրում՝ Հարավարևելյան Ասիայում, նշել է Քեգգինսը։ Նա նշել է, որ նման գաղութների գործառնության պատասխանատվությունը հիմա կրելու է աֆղանական կառավարությունը։ Չորեքշաբթի ամերիկյան զինծառայողներն ազատել են վերջին երեք բանտարկյալներին Փարվան նահանգի գաղութից։ Նրանցից երկուսը փոխանցվել է աֆղանական կառավարությանը։ Երրորդն, ամերիկյան կողմի եզրակացության համաձայն, չի ներկայացնում անվտանգության սպառնալիք, և կտեղափոխվի այլ երկիր։
ԱՄՆ–ը փակել է Բահրամի ռազմական գաղութն Աֆղանստանում
ԱՄՆ–ը փակել է Փարվան կենտրոնական աֆղանական նահանգում՝ Բահրամի ավիաբազայի մոտակայքում տեղակայված իր ռազմական գաղութը. բանտարկյալներին փոխանցել ենՔաբուլի իշխանություններին։ Այս մասին չորեքշաբթի հաստատել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Մայլզ Քեգգինսը։
Նրա խոսքերով՝ ամերիկյան պաշտպանության նախարարությունն այլևս չունի բանտարկյալների պահման կենտրոններ Աֆղանստանում։ Բացի այդ, ԱՄՆ ռազմական գերատեսչությունն այլևս «չի պահում բանտարկյալներ» այդ երկրում՝ Հարավարևելյան Ասիայում, նշել է Քեգգինսը։ Նա նշել է, որ նման գաղութների գործառնության պատասխանատվությունը հիմա կրելու է աֆղանական կառավարությունը։
Չորեքշաբթի ամերիկյան զինծառայողներն ազատել են վերջին երեք բանտարկյալներին Փարվան նահանգի գաղութից։ Նրանցից երկուսը փոխանցվել է աֆղանական կառավարությանը։ Երրորդն, ամերիկյան կողմի եզրակացության համաձայն, չի ներկայացնում անվտանգության սպառնալիք, և կտեղափոխվի այլ երկիր։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։