Բոլորս էլ տեսանք, որ Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն մեր շատ և շատ պաշտոնյաների և առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի, այցելեց Գյումրի և ինչ-որ բան փորձեց անել ծանրագույն վիճակում գտնվող գյումրեցիների համար: Իհարկե, կգտնվեն վայրահաչողներ, որ կասեն, թե ինքը դա արել է սեփական վարկանիշի պահպանման համար, այլ ձևերով կփորձեն դա շահարկել: Բայց փաստը մնում է փաստ՝ մարդն անում է, և առաջին անգամը չէ, որ Ծառուկյանն օգնում է կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ համեմատում է Ծառուկյանին Մանթաշովի հետ և ասում, թե եթե ուզում էր մի լավ բան անել, թող գյուղատնտեսական սարքավորումներ տար գյուղացուն, որ մարդիկ կարողանան իրենց հացը վաստակել: Նախ՝ Ծառուկյանը դա մեկ անգամ չէ, որ արել է, և երկրորդ՝ Վարդան Ղուկասյանը չէ, որ պետք է դրա մասին խոսի: Ինքը եղել է Գյումրիի քաղաքապետ, տիրապետել է բոլոր լծակներին, որ կարողանա մարդկանց հնարավորություն տալ՝ սեփական հացը վաստակել: Փոխարենը՝ գյումրեցիներին հասցրել է այն վիճակին, որ այսօր այդ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն: Դե թող ինքը հետևեր Մանթաշովի օրինակին՝ գումար ներդներ, աշխատատեղեր բացեր: Բա ինչի՞ չի անում: Ուրիշի արած բարի գործին էլ անուն է կպցնում: Այդ մարդն այդքան է կարողացել՝ այդքան է արել: Դե մի բան էլ թող Վարդան Ղուկասյանը աներ: Սերժ Սարգսյանն այդ օրը նույնիսկ Գյումրի չգնաց: Բա ինչի՞ սրտացավ Վարդան Ղուկասյանը դրա մասին չի խոսում:
Ոչ մի գործարար պարտավոր չէ աջակցել կարիքավորներին, թերևս այդ պարտավորությունը միայն իրենց խղճի առաջ է: Իսկ պետական պաշտոնյաների դեպքում դա իրենց աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում: Հիմա այդ նախկին պաշտոնյան և ներկայիս գործարարը փոխանակ ինքը մի բանով փորձի օգնել կամ գոնե իր քննադատությունն ուղղի այդ քննադատությանը արժանի մարդկանց՝ փորձում է Ծառուկյանին վարկաբեկել: Ուղղակի ամոթալի է:
Իսկ մենք ուշադիր կհետևենք, թե ինչով կավարտվի Գյումրիում «Թումո» կառուցելու ավանտյուրան, որի համար, իբր, միլիոնավոր դոլարներ են հավաքել:
Անդրանիկ Վարդանյան

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից