Լրահոս

11.12.2014 10:57


Այսօր ԵԱՀԿ–ն շփման գծում հերթական դիտարկումը կանցկացնի

Այսօր ԵԱՀԿ–ն շփման գծում հերթական դիտարկումը կանցկացնի

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Այն կիրականացվի Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար, Մովսես և Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ:

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շիրովը եւ Սայմոն Թիլլերը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Փիթեր Սվեդբերգը:

Այս խորագրի վերջին նյութերը