Ռադան մտադիր է չեղարկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ–ից դուրս կարգավիճակը
Գերագույն ռադան նիստին մտադիր է հաստատել Ուկրաինայի նոր կառավարության ծրագիրը, ինչպես նաև ընդունել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ից դուրս կարգավիճակի չեղարկումը։
Վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության ծրագիրը ներկայացրել է երեքշաբթի, որից հետո այն փոխանցվել է Ռադայի պատգամավորներին։
«Կառավարության գլխավոր խնդիրը 2015 թվականին՝ ողջ մնալ», – ասել է նա, ինչով էլ բացատրել է ընտրված միջոցները, մասնավորապես՝ ավելացնել էներգաօգտագործման և էներգատարների սակագները շուկայական մակարդակի, կրճատել հարկերի քանակը՝ 22-ից դարձնելով 9-ը։ Յացենյուկը նշել է նաև պետծախսերի և պետական ապարատի կրճատման մասին 10 տոկոսով, ինչպես նաև պետական աշխատավարձերի բարձրացման, բանակի բյուջեի ավելացման՝ ՀՆԱ–ի 5%–ի չափով։ Յացենյուկը շեշտել է, որ կառավարության ջանքերն ուղղված են Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։
Ռադան մտադիր է չեղարկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ–ից դուրս կարգավիճակը
Գերագույն ռադան նիստին մտադիր է հաստատել Ուկրաինայի նոր կառավարության ծրագիրը, ինչպես նաև ընդունել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ից դուրս կարգավիճակի չեղարկումը։
Վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության ծրագիրը ներկայացրել է երեքշաբթի, որից հետո այն փոխանցվել է Ռադայի պատգամավորներին։
«Կառավարության գլխավոր խնդիրը 2015 թվականին՝ ողջ մնալ», – ասել է նա, ինչով էլ բացատրել է ընտրված միջոցները, մասնավորապես՝ ավելացնել էներգաօգտագործման և էներգատարների սակագները շուկայական մակարդակի, կրճատել հարկերի քանակը՝ 22-ից դարձնելով 9-ը։
Յացենյուկը նշել է նաև պետծախսերի և պետական ապարատի կրճատման մասին 10 տոկոսով, ինչպես նաև պետական աշխատավարձերի բարձրացման, բանակի բյուջեի ավելացման՝ ՀՆԱ–ի 5%–ի չափով։
Յացենյուկը շեշտել է, որ կառավարության ջանքերն ուղղված են Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։