Երդվյալ Ազատամարտիկների միությունը խստորեն դատապարտում է
Երդվյալ Ազատամարտիկների միությունը խստորեն դատապարտում է Հրամանատարական դաշինքի վարչության անդամներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի և Սուրեն Սարգսյանի հետ կատարվածը:
Երդվյալ Ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանն այսօր կայացած ԵԱՄ-ի խորհրդի նիստում նշել է.
«Կատարված երևույթը՝ լինի քծնանքի կամ ինչ–որ մեկին արջի ծառայություն մատուցելու դաշտում, միևնույն է նոր սերունդի և հասարակության մեջ կոտրում է մեր ազգի ոգին: Մեր ընկերների հետ կատարվածը ցավագին ընդունելով՝ կասեմ, որ հարցը ոչ միայն Ռազմիկի, Մանվելի կամ Սուրենի խնդիրն է՝ նրանց ցավացնելով ցեխ են շպրտել ողջ ազատամարտիկների դաշտը, թքել են այդ դաշտն իր մեջ ներառող արյան ողբի հաղթանակների մեջ: Ձեռք բարձրացնելով երկրի նվիրյալների վրա՝ նույնն է, որ թքում են մեր երկրի ու պետության հաղթանակները բանաձևողների հոգում: Ազատամարտիկը մեր երկրի զարկերակով հոսող ոգեղեն արյունն է, որով է ներկված մեր երկրի սահմանը: Եվ ոտնահարել ու պղծել այդ արյունը, հաստատ կատարողներն անպատիժ չեն մնա: Եվ քանի որ ԵԱՄ-ը համարում է, որ մեր երկիրը դեռ դուրս չի եկել իր զորության ուղղուց, իրավապահ մարմիններից պահանջվում է անպատիժ չթողնել խորհողներին ու կատարողներին»:
ԵԱՄ հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյան և ԵԱՄ խորհուրդ