«Հայ տեսակը չի ընկճվում, չի հիասթափվում, չի համակերպվում»
Այսօրվա համաժողովրդական մեծ երթն ապացուցեց, որ հայ տեսակը չի ընկճվում, չի հիասթափվում, չի համակերպվում երկրում կատարվող անարդարություններին և պայքարելու է իր իրավունքների պաշտպանման համար: Հազարավոր մարդիկ իրենց մասնակցությամբ ո՛չ ասեցին իրենց իրավունքների ոտնահարմանը, ո՛չ ասեցին կատարվող անարդարություններին, ո՛չ ասեցին վարվող քաղաքականությանը: Այսօրվա՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա խորհուրդը մտորելու տեղիք է տալիս: Մի երկրում, որն իրեն ժողովրդավարական է հայտարարում, մարդու, հասարակ քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն, այլ ամեն քայլափոխի արհամարհվում և ոտնահարվում են: Այս հարցերով զբաղվող գերատեսչություններին կոչ եմ անում, որ ամբիոններից վեհ ու բարձր բաներ խոսելու փոխարեն, ռեալ նայեն իրավիճակին, ցույց տան այս ոլորտի իրական պատկերը, որը, մեղմ ասած, անմխիթար է, և զբաղվեն դրա բարեփոխմամբ:
Չեմ կարող չառանձնացնել երիտասարդների շրջանում տիրող անվստահության ու հիասթափության հանգամանքը: Երիտասարդների մեծ մասն իր ապագան արտերկրում է տեսնում և ձգտում է օր առաջ հեռանալ Հայաստանից, քանի որ այստեղ իրեն պաշտպանված չի զգում: Սակայն, միևնույն ժամանակ, քիչ չեն այն երիտասարդները, ովքեր չնայած ներկայիս պայմաններին, չեն լքում Հայրենիքը, այլ մնում են, որպեսզի պայքարեն և փոխեն երկիրը: Սիրելի՛ երիտասարդներ, հասկանում եմ ձեր մտահոգությունները, բայց կոչ եմ անում չհեռանալ, այլ մնալ այստեղ և պայքարել սեփական իրավունքների պաշտպանման համար: Դուք մենակ չեք, մենք ձեր կողքին կանգնած ենք ցանկացած իրավիճակի ժամանակ, իսկ միասին մենք մեծ ուժ ենք ներկայացնում: Վստահ եմ, որ մեր միասնության շնորհիվ հաղթելու ենք և կերտելու ենք ժողովրդավար և ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ...
«Հայ տեսակը չի ընկճվում, չի հիասթափվում, չի համակերպվում»
Այսօրվա համաժողովրդական մեծ երթն ապացուցեց, որ հայ տեսակը չի ընկճվում, չի հիասթափվում, չի համակերպվում երկրում կատարվող անարդարություններին և պայքարելու է իր իրավունքների պաշտպանման համար:
Հազարավոր մարդիկ իրենց մասնակցությամբ ո՛չ ասեցին իրենց իրավունքների ոտնահարմանը, ո՛չ ասեցին կատարվող անարդարություններին, ո՛չ ասեցին վարվող քաղաքականությանը:
Այսօրվա՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա խորհուրդը մտորելու տեղիք է տալիս:
Մի երկրում, որն իրեն ժողովրդավարական է հայտարարում, մարդու, հասարակ քաղաքացու իրավունքները պաշտպանված չեն, այլ ամեն քայլափոխի արհամարհվում և ոտնահարվում են:
Այս հարցերով զբաղվող գերատեսչություններին կոչ եմ անում, որ ամբիոններից վեհ ու բարձր բաներ խոսելու փոխարեն, ռեալ նայեն իրավիճակին, ցույց տան այս ոլորտի իրական պատկերը, որը, մեղմ ասած, անմխիթար է, և զբաղվեն դրա բարեփոխմամբ:
Չեմ կարող չառանձնացնել երիտասարդների շրջանում տիրող անվստահության ու հիասթափության հանգամանքը: Երիտասարդների մեծ մասն իր ապագան արտերկրում է տեսնում և ձգտում է օր առաջ հեռանալ Հայաստանից, քանի որ այստեղ իրեն պաշտպանված չի զգում:
Սակայն, միևնույն ժամանակ, քիչ չեն այն երիտասարդները, ովքեր չնայած ներկայիս պայմաններին, չեն լքում Հայրենիքը, այլ մնում են, որպեսզի պայքարեն և փոխեն երկիրը:
Սիրելի՛ երիտասարդներ, հասկանում եմ ձեր մտահոգությունները, բայց կոչ եմ անում չհեռանալ, այլ մնալ այստեղ և պայքարել սեփական իրավունքների պաշտպանման համար:
Դուք մենակ չեք, մենք ձեր կողքին կանգնած ենք ցանկացած իրավիճակի ժամանակ, իսկ միասին մենք մեծ ուժ ենք ներկայացնում:
Վստահ եմ, որ մեր միասնության շնորհիվ հաղթելու ենք և կերտելու ենք ժողովրդավար և ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ...
Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից