Կարծիք

10.12.2014 17:41


«Իշխանությունը պատերազմում է սեփական ժողովրդի դեմ»

«Իշխանությունը պատերազմում է սեփական ժողովրդի դեմ»

Երկրում պատերազմ է: Իշխանությունը պատերազմում է սեփական ժողովրդի դեմ: Ընդ որում, արդեն կիրառվում են ոչ միայն հոգեբանական ճնշման մեթոդները, այլ բռնի ուժը:

Դեռ չենք հասցրել մարսել լուրերն էն բանի մասին, որ ծեծի են ենթարկել Արցախյան ազատամարտի մասնակիցներ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, էսօր էլ հայտնի է դարձել, որ ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Եվ էս ամենը տեղի է ունենում «Ազատամարտիկների դաշինք»-ի հայտարարության հրապարակումից հետո, որտեղ կոչ է արվում համաժողովրդական շարժմանը գործուն մասնակցություն ցուցաբերելը, և պատրաստակամություն է հայտնվում համագործակցել բոլոր այն կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նպատակ ունեն համաժողովրդական շարժման միջոցով օր առաջ հասնելու արմատական իշխանափոխության:

Փաստորեն, երկրի իշխանություններն` ի դեմս Սերժի, արդեն էնքան են անհանգստացած սեփական աթոռի համար և էն հանգամանքով, որ համաժողովրդական շարժումը արդեն լուրջ թափ է հավաքել, և միավորում է երկրի ողջ ժողովրդին, որ արդեն նույնիսկ պատրաստ են պրիմիտիվ բռնի ուժ կիրառել էն մարդկանց նկատմամբ, ովքեր մեր հայրենիքի համար արյուն են թափել, և մինչ օրս հավատարիմ են մնացել Հայաստանի շահերին: Կեցցե՛ք: Մարտի 1-ով իշխանության ղեկին եկած մարդուց էլ ի՞նչ սպասես:

Բայց դե, էս աշխարհում ոչինչ հենց էդպես չի կորում, և ամեն մի մարդ վերջում իր քայլերի համար պատասխան է տալիս: Սա բնության օրենք է, որը ոչ ոք, նույնիսկ Սերժ Սարգսյանը, չի կարող շրջանցել:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը