Քերրի. «ԱՄՆ–ը դեռ մտադիր չէ օգտագործել զորքերը Բաշար Ասադի ռեժիմի դեմ»
ԱՄՆ–ը մտադիր չէ օգտագործել զինված ուժերը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարում։ Այս մասին ԱՄՆ–ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումներին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերրին։ Լսումների թեման դարձել է «Իսլամական պետության» դեմ պայքարում Սպիտակ տանը Կոնգրեսի կողմից զինված ուժերն օգտագործելու թույտվություն տրամադրելը, ինչն ավելի վաղ խնդրել էր նախագահ Բարաք Օբաման։ Հարցը զինվորականների մասնակցության մասին Ասադի դեմ պայքարում տվել է հանրապետական Ռոբերթ Քորքերը։ «Ոչ, ոչ այժմ», – պատասխանել է Քերրին։ Նա ընդգծել է, որ խոսքը միայն ԻՊ–ին է վերաբերում։ Քերրին, միևնույն ժամանակ, նշել է, որ ԱՄՆ–ը զբաղվում է սիրիական ապստամբների պատրաստությամբ, որոնք «անմիջականորեն կռվում են Ասադի դեմ»։
Քերրի. «ԱՄՆ–ը դեռ մտադիր չէ օգտագործել զորքերը Բաշար Ասադի ռեժիմի դեմ»
ԱՄՆ–ը մտադիր չէ օգտագործել զինված ուժերը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարում։ Այս մասին ԱՄՆ–ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումներին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերրին։
Լսումների թեման դարձել է «Իսլամական պետության» դեմ պայքարում Սպիտակ տանը Կոնգրեսի կողմից զինված ուժերն օգտագործելու թույտվություն տրամադրելը, ինչն ավելի վաղ խնդրել էր նախագահ Բարաք Օբաման։ Հարցը զինվորականների մասնակցության մասին Ասադի դեմ պայքարում տվել է հանրապետական Ռոբերթ Քորքերը։
«Ոչ, ոչ այժմ», – պատասխանել է Քերրին։ Նա ընդգծել է, որ խոսքը միայն ԻՊ–ին է վերաբերում։ Քերրին, միևնույն ժամանակ, նշել է, որ ԱՄՆ–ը զբաղվում է սիրիական ապստամբների պատրաստությամբ, որոնք «անմիջականորեն կռվում են Ասադի դեմ»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։