Եվրամիությունը Հայաստանում նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը
Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպել էր հանրային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հանրային քննարկումն անցկացվեց «Կանայք՝ որպեսքաղաքացիական հասարակության ակտիվ մաս» խորագրի ներքո:
Եվրոպական Միության տեսանկյունից մարդու իրավունքները համընդհանուր և անբաժանելի են, և ԵՄ-ն ակտիվորեն խթանում ու պաշտպանում է դրանք ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ գործընկեր երկրներում, ինչպիսին Հայաստանն է: 2014թ.-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցկացվում է «Դադարեցնենք բռնությունըկանանց և աղջիկների նկատմամբ հենց հիմա» կարգախոսի ներքո, և հանրային քննարկումը նշանավորեց կանանց իրավունքերի կարևորությունը և ընձեռեց գենդերային հավասարության և կանանց դեմ բռնության վերաբերյալ բացքննարկում ունենալու հնարավորություն:
Հանրային քննարկմանը բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի գլխավոր պաշտոնակատար, գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Հենրիետ Արենսը, Հայաստանում Լիտվայի դեսպանի խորհրդական Դովիլե Սուրվիլայտեն և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը: