Լրահոս

10.12.2014 16:51


Ճապոնիայի վարչապետի նստավայրի մոտ ցուցարարները բողոքում են պետական գաղտնիքի մասին օրենքի դեմ

Ճապոնիայի վարչապետի նստավայրի մոտ ցուցարարները բողոքում են պետական գաղտնիքի մասին օրենքի դեմ

Մի քանի հարյուր մարդ է հավաքվել այսօր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նստավայրի մոտ, որպեսզի իր բողոքը հայտնի պետական գաղտնիքի օրենքի դեմ։ Ցուցարարները վանկարկում են՝ «Տեղեկությունը պատկանում է երկրի քաղաքացիներին»։
Համապատասխան օրենքն ընդունվել է անցած տարի և ուժի մեջ մտել տեղական ժամանակով կեսգիշերին։ Իրավական այդ ակտը խստացրել է գաղտնի տեղեկատվության հրապարակման պատասխանատվությունը. օրենքի նման խախտման համար սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Անձինք, որոնք կդրդեն պետական գաղտնիքի հրապարակման, այդ թվում՝ լրագրողները, կարող են պատժվել մինչև 5 տարվա ազատազրկմամբ։
Ընդդիմության և մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ օրենքի դրույթները զգալի թվով մեկնաբանություններ են ենթադրում և ազատություն տալիս «պետական գաղտնիք» հասկացության մեկնաբանմանը։ Նրանք զգուշացնում են, որ դա կարող է օգտագործվել տեղեկատվությունը վերահսկելու համար և իշխանության ոչ պիտանի անձանց, այդ թվում՝ լրագրողներին, պատժելու համար։
Ճապոնիայի կառավարությունն էլ իր հերթին պնդում է, որ հասարակությունից քիչ թվով տեղեկատվություն է գաղտնի պահվելու, հնարավորության դեպքում էլ՝ կարճ ժամանակով։ Կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խիրոսիգե Սեկոն էլ հայտարարել է, որ «օրենքը շատ կարևոր է Ճապոնիայի և նրա քաղաքացիների անվտանգությունը պահպանելու համար», և խոստացել է «օրենքի թափանցիկ և օբյեկտիվ կատարում»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը