Լրահոս

10.12.2014 16:20


Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Գևորգ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Գևորգ Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Անդրանիկ Մ.-ի: Մինչ հայցադիմում ներկայացնելը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված գրությամբ պարզվել է, որ Անդրանիկ Մ.-ին սեփականության իրավունքով պատկանել է անշարժ գույք: Հայցադիմումի հիման վրա դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով արգելանք է դրվել հիշյալ գույքի վրա: Քաղաքացիական գործով կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, բռնագանձման վերաբերյալ ինքը կատարողական թերթը ներկայացրել է ԴԱՀԿ ծառայություն, սակայն հետագայում պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության կամ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կատարված անօրինական գործողությունների արդյունքում արգելադրված գույքն արգելանքից հանվել է, Անդրանիկ Մ.-ի անվամբ հաշվառված գույք չկա, ինչի հետևանքով չի կատարվել դատարանի վճիռը և չի բռնագանձվել իրեն հասանելիք գումարը:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը