Լրահոս

10.12.2014 16:09


ՉԺՀ Զարգացման գործերով պետական կոմիտեի նախկին փոխղեկավարը ցմահ ազատազրկման է դատապարտվել

ՉԺՀ Զարգացման գործերով պետական կոմիտեի նախկին փոխղեկավարը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Չինաստանում ցմահ ազատազրկման է դատապարտվել Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի նախագահի տեղակալ Լյու Թենանը։ Ինչպես հաղորդում է չինական ԶԼՄ–ն, Լանֆան քաղաքի դատական վարույթում նա մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք վերցնելու համար։
Համաձայն դատավճռի՝ նախկին քաղծառայողը «չարաշահել է իշխանական լիազորությունները չորս ընկերությունների, այդ թվում՝ Շանդուն նահանգում գտնվող «Նանշան» քիմիական կոնցեռնի համար եկամուտ ապահովելու պատրվակով»։
Քննության ընթացքում հաստատվել է, որ 2002-2012թթ. ընթացքում Թենանը տարբեր պաշտոններում «չարաշահել է ծառայողական լիազորությունները հօգուտ երրորդ անձանց շահերի՝ կաշառք ստանալով 35.58 յուանի չափով (մոտ 5.18 մլն դոլար)»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը