Լրահոս

10.12.2014 20:52


ՌԴ և Ճապոնիայի զինվորականները խորհրդակցություններ կանցկացնեն օդում պատահարների կանխարգելման նպատակով

ՌԴ և Ճապոնիայի զինվորականները խորհրդակցություններ կանցկացնեն օդում պատահարների կանխարգելման նպատակով

Ճապոնիայի ինքնապաշտպանության օդուժի պատվիրակությունը նախատեսում է մյուս շաբաթ Ռուսաստան այց կատարել՝ ՌԴ օդուժի ներկայացուցիչների հետ օդում պատահարների կանխարգելումը և համագործակցության խորացումը քննարկելու։ Այս մասին հաղորդել է ճապոնական «Նիքքեյ» թերթը։
Պարբերականի տվյալներով՝ բանակցությունները կկայանան Խաբարովսկում։ Բացի օդային տարածքի անվտանգության հարցերից՝ ճապոնական ինքնապաշտպանական ուժերի և ռուսական օդուժի ներկայացուցիչները մտադիր են քննարկել պատվիրակությունների այցը երկու երկրների ավիաբազաներ։
Բացի այդ, ՊՆ–ում փորձում են կարգավորել երկու երկրների օդուժի միջև կապերը, որոնք «փաստացի բացակայում էին» վերջին տարիներին՝ ի տարբերություն երկրների ծովուժի։
Նման ձևաչափով ռուս–ճապոնական խորհրդակցությունները կանցնեն առաջին անգամ Ուկրաինայի արևելքի ճգնաժամից հետո։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում վստահեցնում են, որ ուկրաինական իրադարձությունների մեկնարկից հետո ՌԴ օդուժը զգալիորեն մեծացրել է իր ակտիվությունը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը