Կարծիք

10.12.2014 15:32


«Մինչև մենք մեր երկրում չվերացնենք «Սաշիկ» երևույթը, զարգացում չենք ունենա»

«Մինչև մենք մեր երկրում չվերացնենք «Սաշիկ» երևույթը, զարգացում չենք ունենա»

Խոսելով տարեցտարի օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատման մասին՝ իշխանությունները շատ դեպքերում բացատրում են այս հանգամանքը համաշխարհային տնտեսությունում առկա անկմամբ: Սակայն եթե գոնե մի փոքր ուսումնասիրենք համաշխարհային տնտեսության մեջ եղած զարգացումները, ապա կարող ենք վստահ ասել, որ 2008թ. ճգնաժամի հետևանքները զարգացած երկրները սկսեցին նվազեցնել արդեն 2009թ. վերջերից սկսած: Համաշխարհային տնտեսությունը սկսեց առողջացման առաջին նշանները ցույց տալ, սակայն մեզ մոտ ներդրումները գնալով պակասում էին:

Սերժ Սարգսյանը, հավանաբար, ուղղակի չի կարողանում լիարժեք ընկալել այն փաստը, որ մեր երկրում ներդրումներ չեն կատարվում այն պատճառով, որ մեզ մոտ գոյություն ունի «Սաշիկ» երևույթը (ի դեպ, կարծում եմ՝ չարժե Սաշիկին այդքան «բոբո» դարձնել. ի վերջո, նա նույնպես ընդամենը գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքերում): Պարզ է, որ ոչ մի սթափ մտածող օտարերկրյա ներդրող չի գա ու իր գումարները չի դնի մի երկրում, որտեղ «Սաշիկ» երևույթը օրենքից բարձր է, և այն մի օր կարող է նաև իրեն այցելել:

Մինչև մենք մեր երկրում չվերացնենք «Սաշիկ» երևույթը, զարգացում չենք ունենա։

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը