Լրահոս

10.12.2014 15:23


Տարբեր կրոնների ներկայացուցիչներ կքննարկեն ԻՊ սպառնալիքը Մոսկվայում կայանալիք մահմեդական ֆորումին

Տարբեր կրոնների ներկայացուցիչներ կքննարկեն ԻՊ սպառնալիքը Մոսկվայում կայանալիք մահմեդական ֆորումին

Տարբեր կրոնների ներկայացուցիչներին դեկտեմբերի 10-12–ը Մոսկվայում կհավաքի ամենամյա «Կրոնի առաքելության և նրա հետևորդների պատասխանատվությունը ժամանակի մարտահրավերների առաջ» մահմեդական ֆորումը։ Այս անգամ ժողովը նվիրված է լինելու, այսպես կոչված, «Իսլամական պետության» սպառնալիքի քննարկմանը Մերձավոր Արևելքում և հարավային Կովկասում։

«Ֆորումին կմասնակցեն հրեական, կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները։ Կրոնական գործիչները պետք է համատեղ ցույց տան, որ բոլոր հավատքների մարդիկ գտնվում են անհավատության դեմ դիմակայության մի կողմում», – ասել է կոնֆերանսի կազմակերպիչներից մեկը՝ Ռուսաստանի Մահմեդականների հոգևոր վարչության փոխնախագահ Դամիր Մուհետդինովը։

«Մահմեդական աշխարհը բախվել է «ԻԼԻՊ»–ի հետ, որի համեմատ «Ալ–Քաիդայի» երեկվա զինյալները երեխաներ են՝ սպիտակ վերնաշապիկներով», – հավելել է Մուհետդինովը։

Ծայրահեղականությանը հակազդելուն իրենց փորձով կկիսվեն Իրանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Քաթարի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները, ինչպեղ նաև Ղրիմի մուֆտի Էմիրալի Աբլաևը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը