Ռուսաստանը և Հարավային Օսիան նախատեսում են պարզեցնել սահմանահատման գործընթացը
ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը և Հարավային Օսիայի Պետական մաքսային կոմիտեն հաջորդ տարվա հունվարին պայմանագիր կստորագրեն ռուս–հարավօսական անձանց, տրանսպորտի և ապրանքների նկատմամբ համատեղ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է «ՏԱՍՍ»–ին ՊՄԿ–ի ղեկավար Մուրատ Ցխովրեբովը։
«Պայմանագրի նախագիծը նախատեսում է, որ հարավօսական մաքսատան աշխատակիցները ծառայությունը կատարելու են ռուսաստանցի գործընկերների հետ համատեղ «Նիժնի Զարամագ» սահմանային անցակետում։ Ի սկզբանե մեր աշխատակիցները ձևակերպելու են սահմանից անցնող թեթև տրանսպորտային միջոցները։ Հետագայում, ստանալով համապատասխան փորձ, նրանք կանցնեն բեռնատարների գրանցմանը», – նշել է գործակալության զրուցակիցը։
ՊՄԿ ղեկավարը հստակեցրել է, որ համաձայնության նպատակը սահմանի հատման ընթացակարգի պարզեցումն ու կրճատումն է։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։