Լրահոս

10.12.2014 13:23


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

«Armsport.am»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հատուկ նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են նոյեմբերին Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում գրանցված ելույթները: Նիստին մասնակցել է նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Ելույթներ են ունեցել մարզչական խորհրդի տասից ավելի անդամներ՝ միաբերան նշելով, որ տղամարդկանց հավաքականի ելույթներն անբավարար են գնահատում:
Որոշում է կայացվել պաշտոնանկ անել տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանին:
Հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Փաշիկ Ալավերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը