Լրահոս

10.12.2014 20:08


Գիտնականներն ապացուցել են բջջային հեռախոսների անվնաս լինելը

Գիտնականներն ապացուցել են բջջային հեռախոսների անվնաս լինելը

Բջջային հեռախոսներից փոխանցվող էլեկտրամագնիսական ճառագայթումը վնաս չի պատճառում մարդկային օրգանիզմին։ Այս մասին պնդում են Մանչեստրի համալսարանի գիտնականները։

«The Telegraph»–ի փոխանցմամբ՝ համապատասխան ուսումնասիրությունը լույս է տեսել «Journal of the Royal Society Interface»–ում։ Գիտնականները մտադիր էին ստուգել հատկապես տարածված այն հիպոթեզը, համաձայն որի՝ բջջային սարքերից հաղորդվող էլեկտրամագնիսական դաշտն անպտղության, քաղցկեղի, ինչպես նաև մանկական լեյկոզի հարուցիչ է։ Ընդունված է նաև այն տեսակետը, որ այդ դաշտերը սպանում են մարդկային օրգանիզմում կենսական կարևորություն ունեցող սպիտակուցները։

Ամեն դեպքում, բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել բջջայինով երկար խոսելուց։

Այս խորագրի վերջին նյութերը