Լրահոս

10.12.2014 12:43


Վլադիմիր Գասպարյան. «Ես մի քիչ այլ ձև եմ մտածում»

Վլադիմիր Գասպարյան. «Ես մի քիչ այլ ձև եմ մտածում»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմակերպած այսօրվա բաց քննարկմանը մասնակցող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Խոսելով համաժողովրդական շարժման կողմից իշխանափոխության պահանջի մասին՝ նա կարծիք է հայնտել, որ այժմ այն չի իրականանա։

–Իշխանափոխություն կլինի, բայց 2018թ.–ին,–ասել է Վ. Գասպարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունում ապագայում հնարավոր է ընդգրկվի նաև Ներքին գործերի նախարարությունը, Վ, Գասպարյանը նշել է.

Ես մի քիչ այլ ձև եմ մտածում: Ոստիկանությունն ավելի ճիշտ է։ Ոստիկանությունը քաղաքականությունից դուրս է. ոստիկանապետը ոչ մի կուսակցության չի պատկանում և դրա համար ավելի ազատ է իր գործողություններում, կուսակցական ճնշումների չի կարող ենթարկվել: Կարծում եմ՝ ոստիկանության մոդելն ավելի ճիշտ է:

Ի դեպ, այսօրվա միջոցառմանը, երբ Վլադիմիր Գասպարյանը Կտակարան և ժամացույց է նվիրել մարդու իրավունքների պաշտպանին, հայտարարել է. «Մենք բոլորս մի փոքր ոստիկան ենք»։

Ոստիկանապետի այս խոսքերին հակադարձել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Քեզ է թվում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը